Ավելին 4 տարի առաջ - 20:43 11-12-2021

Արկանզասում մատուցողուհուն աշխատանքից ազատել են 4,4 հազար դոլար թեյավճարի պատճառով

Ամերիկացի Ռայան Բրանդտը, ով մատուցող էր աշխատում Արկանզասի Oven & Tap ռեստորանում, սպասարկում էր ավելի քան 40 հոգուց բաղկացած մեծ ընկերության։ Գոհ հաճախորդները 100-ական դոլար են հավաքել և նրան թողել 4,4 հազար դոլարի թեյավճար:


Կինը The BusinessInsider-ին պատմել է, որ ռեստորանի ղեկավարությունն իրեն խնդրել է այս գումարը կիսել հաստատության բոլոր աշխատակիցների հետ։ Սա նախկինում չէր կիրառվում։

Թեյավճար թողած հաճախորդներից մեկը՝ Գրանթ Ուայզը, հայտարարել է, որ հյուրերը ցանկանում էին միայն պարգևատրել Ռայան Բրանդտին: Ուստի նա ռեստորանից պահանջել է վերադարձնել գումարը և այն տվել հաստատությունից դուրս գտնվող մատուցողուհուն։

Դրանից հետո կնոջն աշխատանքից ազատել են։ Ռեստորանի ղեկավարությունը պնդում է, որ պատժել է նրան հաճախորդի բողոքելու պատճառով: Ինստիտուցիոնալ քաղաքականությունը չի նախատեսում ստացված թեյավճարի մասին օտարների հետ խոսել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի