Արտաքին 4 տարի առաջ - 15:35 11-12-2021

Սինգապուրը հավանության է արժանացրել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer-ով. ԶԼՄ-ներ

Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել Pfizer-BioNTech կոնսորցիումի դեղամիջոցը 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու համար։ Այս մասին հաղորդում է The Straits Times թերթը։

«COVID-19-ի տարածման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խումբը հավանության է արժանացրել պատվաստումների փորձագիտական ​​կոմիտեի առաջարկությունները՝ ընդունել դեղամիջոցն այդ տարիքային խմբի երեխաների իմունիզացիայի համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես սպասվում է, պատվաստումները կսկսեն կատարել ամսվա վերջին։

Փորձագետները կարծում են, որ «առավելությունները գերազանցում են երեխաների համար ռիսկերը, հատկապես վիրուսի շարունակական տեղական փոխանցման և «օմիկրոն» շտամի ի հայտ գալու ֆոնին», նշել են առողջապահության նախարարությունում:

Նախարարությունից պարզաբանել են, որ պատվաստումները կանցկացվեն առաջին և երկրորդ պատվաստումների միջև 21 օրվա ընդմիջումով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ