Ավելին 4 տարի առաջ - 22:57 10-12-2021

Բրիտանացու ուղիղ աղիքից հակատանկային արկ են հանել

Անգլիական Գլոսթեր քաղաքի բնակիչը, ուղիղ աղիքում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա արկով, դիմել է բժիշկների օգնությանը։ Նրան հաջողվել է փրկել, հայտնում է Insider-ը։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եկել է հիվանդանոց և ասել, որ «սայթաքել և ընկել է» հրետանային արկի վրա։ Բժիշկները, պահպանելով անվտանգության կանոնները,, անմիջապես կանչել են ականահատներին։

Մինչ դեպքի վայր են ժամանել զինամթերքի վնասազերծման մասնագետները, արկն արդեն հանվել էր։ Պարզվել է, որ այն սարքին չէ և սպառնալիք չի ներկայացնում։

Հիվանդի խոսքով՝ զինամթերքը եղել է իր անձնական հավաքածուի մաս։

Միաժամանակ The Sun-ը պարզաբանում է, որ արկի չափերը կազմում են 17 սանտիմետր երկարություն և վեց լայնություն։

Միջադեպի հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուղիղ աղիքից առարկաներ հեռացնելու համար բյուջեից տարեկան մոտ 450 հազար դոլար է ծախսվում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին