Ավելին 4 տարի առաջ - 22:28 10-12-2021

Մորգենշթերնը թողարկել է առաջին հոլովակը՝ Ռուսաստանից մեկնելուց հետո

Ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը Ռուսաստանից հեռանալուց հետո նոր տեսահոլովակ է թողարկել՝ կապված Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ իրեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ստուգելու պահանջի հետ։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր Instagram-ում։

«Տուն» կոչվող երգում Մորգենշթերնը երգում է Ռուսաստանից հեռանալու մասին և պատասխանում է Քննչական կոմիտեի՝ թմրանյութերի առքուվաճառքի մեջ մեղադրանքին: Հոլովակը տեղադրված է ռեփերի YouTube-ի էջում։

«Ես հեռացա Ռուսաստանից, քանի որ այնտեղ ցուրտ էր», - երգում է Մորգենշթերնը:

Նաև երգում նա նշել է, որ կնոջ՝ Դիլարայի հետ ապրում է Դուբայում, և ինքն իրեն լավ է զգում։

Ի պատասխան ՔԿ-ի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին մեղադրանքներին, ռեփերը հակադարձել է, որ ինքը միայն իր «դեմքն» է վաճառում սոցիալական ցանցերում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին