Ներքին 4 տարի առաջ - 12:29 10-12-2021

ՀՀ վերադարձած գերիներից մեկը կալանավորվեց. պաշտպան

Ն.Ե.-ի պաշտպան Կարմեն Պողոսյանը «Iravaban.net»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատարանը չի բավարարել Քննչական կոմիտեի ներկայացված միջնորդությունը և իր պաշտպանյալն այս պահին ազատ է։

Ս.Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Ս.Ա.-ի պաշտպան Լևոն Վարդապետյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկվելու է։

Մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստան վերադարձած գերիները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ձեզ գուցե հետաքրքրի