Ներքին Արտաքին 21 րոպե առաջ - 23:46 23-11-2026

Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ

Թուրքիայի Բուրսա նահանգում կա մի աղբյուր, որը հեռվից սովորական է թվում, սակայն մոտենալիս բացահայտվում է դրա տխուր պատմությունը։ Աղբյուրի մոտ՝ գետնին, հայկական գերեզմանաքար է եղել։

Տարիներ շարունակ մարդիկ ջուր խմելու համար կանգնել են հենց այդ քարի վրա, ինչի հետևանքով հայերեն արձանագրություններն աստիճանաբար մաշվել ու ջնջվել են։

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդու անունը, հիշատակը, նրա պատմությունը բառացիորեն ջնջվել են մարդկանց ոտքերի տակ։ Մի ժողովրդի պատմական հետքերը ջնջելու փորձերի կողքին, կարծես, նույնիսկ գերեզմանաքարի գրությունները պահպանելն ավելորդ է թվացել։

Տարիներ անց գերեզմանաքարը տեղափոխվել է Բուրսայի հնագիտական թանգարան, որտեղ այսօր պահպանվում է որպես անցյալի լուռ վկա։

Պատմությունը կարելի է փորձել ջնջել, բայց այն ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ։

«Գեղարդ» հիմնադրամ

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը