Ներքին 4 տարի առաջ - 22:43 09-12-2021

Ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը նշված հանդիպմանը չի մասնակցելու․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից Հայաստանում իշխող վարչախմբի առաջին դեմքը իբր ի միջի այլոց խոսեց «3+3» կամ արդեն իսկ «3+2» (առանց Վրաստանի) հորջորջվող ձևաչափով դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման մասին։

Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը նույնաբովանդակ հայտարարություն տարածեց։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ հենց էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչը ևս մեկ կողմնակի ցուցիչ է, որ մեր երկրում գործ ունենք, ըստ էության, կոլաբորացիոնիստական վարչախմբի առկայության հետ։

Ի դեպ, նաև հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը նշված հանդիպմանը չի մասնակցելու»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին