Ավելին 4 տարի առաջ - 22:01 09-12-2021

ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսի՝ արհեստական հակամարմիններով դեղամիջոցին

ԱՄՆ-ում օգտագործման համար հաստատվել է դեղամիջոց, որը նախատեսված է թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց համար, որոնք չեն կարող պատվաստվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) չորեքշաբթի, դեկտեմբերի 8-ին, արտակարգ թույլտվություն է տրամադրել AstraZeneca-ի կողմից մշակված Evusheld-ի օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դեղամիջոցը պարունակում է կորոնավիրուսի սինթետիկ հակամարմիններ։ Այն նախատեսված է միայն թուլացած իմունային համակարգ ունեցողների և նրանց համար, ովքեր չեն կարող պատվաստվել բժշկական պատճառներով կամ ծանր ալերգիայի պատճառով:

Evusheld-ը հարմար է նաև 12 տարեկանից բարձր հիվանդների համար: Այն պարունակում է երկու տեսակի սինթետիկ հակամարմինների համադրություն, որոնք իրականացվում են երկու ներարկումներով՝ մեկը մյուսի հետևից։

FDA-ի տվյալներով՝ այս դեղամիջոցը վեց ամիս պաշտպանում է կորոնավիրուսային վարակից, սակայն արդեն վարակված հիվանդները չեն կարող այն օգտագործել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին