Միտք 4 տարի առաջ - 22:30 08-12-2021

Հովհաննես Հովհաննիսյանի չստացված «մրցակիցը». թամադան աստվածաբանական աջակցություն է ցուցաբերում

Իշխանություններն ամեն գնով փորձում են Մայր բուհի վրա «սաղացնել» իրենց աստվածաբան թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանին, բայց այդ ամենը բավականին փնթի են անում:

Հովհաննես Հովհաննիսյանի խոտանված դոկտորականի մասին աղմուկը չի դադարում, անգամ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով նա չի վայելում ԵՊՀ նախկին ռեկտորների հեղինակության 25 տոկոսը:

Ի վերջո ո՞վ կվստահի Փաշինյանին ծափահարած մարդուն, նրա թիմում փոխնախարար ու պատգամավոր եղածին, որի ձեռամբ բանակից ազատվելու հնարավորություն են ստացել ՔՊ-ական պաշտոնյաների օգնականներն ու խորհրդականները, ՔՊ-ամերձ երիտասարդները:

Ձախողված աստվածաբանը, որ նախկինում «յոլա» էր գնում թեթև գրանտներով դասախոսություններ կարդալով, սեմինարներին իբրև բանախոս հանդես գալով, միշտ երազել է դառնալ Մայր բուհի ռեկտոր: Պարզապես նախկինում երազանքը «ծպտված» էր, հիմա՝ ակնհայտ: Ու որպեսզի պաշտոնի համար «պայքարը» ճշմարտանման լինի, նա ապավինել է մեկ այլ աստվածաբանի՝ Արծրունի Սահակյանի աջակցությանը: Սահակյանը հուսալի է նրանով, որ իր դոկտորականի խնջույքի թամադան է եղել, կենացներ շռայլել, ինչը չի հերքել մամուլում: Սակայն ձեռքի հետ մի թեթև «մուննաթ է եկել», որ իր հետ անարդար են վարվել՝ հայտը չեղարկելով:

Իհարկե, եթե այս ամենն իրական լիներ, պարոն Սահակյանը կընդվզեր, ասուլիսներ կհրավիրեր, կաղմկեր, ինչպես այլ առիթներով: Բայց այժմ միայն փաստում է, որ իր հայտը չեն ընդունել, ու չի կարող մասնակցել մրցույթին: Մարդը վստահ է, որ Հովհաննիսյանը վաղն ընտրվելուց հետո թերևս խնջույք կանի ու իրեն դարձյալ թամադա կկարգի:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի