Արտաքին 4 տարի առաջ - 10:21 07-12-2021

Ֆրանսիայում կփակվեն դիսկոտեկները և կխստացվի դիմակային ռեժիմը

Ֆրանսիայի իշխանությունները խստացրել են COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները, սակայն ամենախիստ քայլերից հաջողվել է խուսափել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին նվիրված պաշտպանության խորհրդի նիստից հետո։

Նա ընդգծել է, որ վիրուսն ակտիվորեն տարածվում է ամբողջ երկրում, և «անհրաժեշտ է ուժեղացնել պատվաստումների վահանը»։ «Միակ բացառությունը, որը մենք անում ենք (սոցիալական) ակտիվությունը չսահմանափակելու սկզբունքից. մենք փակում ենք դիսկոտեկները առաջիկա չորս շաբաթների ընթացքում»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նա պարզաբանել է, որ այս միջոցը ուժի մեջ է մտնելու ուրբաթ օրվանից և կգործի մինչև հունվարի սկիզբ։ Կաստեքսն ընդգծել է, որ այս քայլը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է երիտասարդների շրջանում, և «այդ տարածքներում դիմակ կրելը շատ դժվար է»։

Նա նաև նշել է, որ հինգշաբթի օրվանից դպրոցներում ուժեղացվում է դիմակային ռեժիմը, սահմանափակումներ են մտցվում նաև փակ տարածքներում որոշակի սպորտաձևերով զբաղվելու համար։ Մեկ այլ միջոցառում վերաբերում է «հնարավորության դեպքում» շաբաթական 2-3 օր հեռահար աշխատանքի ռեժիմի ներդրմանը։

Միևնույն ժամանակ, ամենախիստ միջոցները, ինչպիսիք են լոքդաունն ու պարետային ժամը, տեղին չեն, ասել է կառավարության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին