Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:53 03-12-2021

Իրանում միջուկային օբյեկտը ոչնչացրել է «Մոսադը». The Jewish Chronicle  

Նաթանզում ցենտրիֆուգների ստորգետնյա օբյեկտը ոչնչացվել է «Մոսադի» գործակալների կողմից այս տարվա ապրիլին, հաղորդում է The Jewish Chronicle-ը: Նշվում է, որ դա արել են իրանցի երկու առաջատար գիտնականներ։ Վնասվել է ցենտրիֆուգների 90%-ը, ինչի պատճառով օբյեկտը առնվազն 9 ամսով շարքից դուրս է եկել։

Նշվում է, որ «Մոսադը» վարձել է մի խումբ իրանցի միջուկային ֆիզիկոսների՝ գործողությունը գլուխ բերելու համար։ Ընդհանուր առմամբ ակցիային մասնակցել է 10 մարդ, նրանք բոլորը համոզված են եղել, որ աշխատում են ոչ թե Իսրայելի, այլ միջազգային այլախոհ խմբերի համար։ Պայթուցիկների մի մասը հաջողվել է նետել փակ գոտու տարածք անօդաչուի օգնությամբ, իսկ մյուս մասը հասցրել են օբյեկտ բեռնարկղերում ուտելիքով:

Հիշեցնենք, որ 2020 թվականին «Մոսադին» հաջողվեց ոչնչացնել իրանցի հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեին, որը գլխավորում էր միջուկային զենքի ստեղծմամբ զբաղվող խումբը։