Ավելին 4 տարի առաջ - 21:34 02-12-2021

Բժիշկները երկու օրգան են նշել, որոնց սուրճն իսկապես վնասում է

Բժիշկներն ու սննդաբանները երկար տարիներ քննարկում են սուրճի օգուտներն ու վտանգները:

Նույնիսկ նրանք, ովքեր հեռու են ճիշտ սնվելուց, գիտեն, որ պետք է զգույշ լինել կոֆեինի հետ՝ օրական խմելով մի քանի բաժակից ոչ ավել: Սուրճը ազդում է անոթների վրա, նաև ստամոքսի վրա, եթե այն հաճախակի խմենք սոված փորին։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սուրճը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև օրգանիզմի այլ համակարգերի վրա:

Սուրճը մեծացնում է ծանրաբեռնվածությունը լյարդի վրա, գրում է Harper's Bazaar-ը։ Ինչպես երևում է հրապարակումից, կոֆեինի ավելցուկի դեպքում լյարդը բառացիորեն «հոգնում է», քանի որ ինտենսիվորեն այն քայքայող ֆերմենտներ է արտադրում։ Այնպես որ, լյարդին կարող են հարված հասցնել ոչ միայն յուղոտ սնունդն ու ալկոհոլը։

Մարդու մարմնի երկրորդ օրգանը, որը «չի սիրում» սուրճ, վահանաձև գեղձն է։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, կոֆեինի ավելցուկի դեպքում վահանաձև գեղձի արտադրողականությունը նվազում է, և դա բացասաբար է ազդում իմունիտետի վրա։ Ուստի գոնե ցուրտ սեզոնին, երբ շնչառական հիվանդություններով հիվանդանալու մեծ վտանգ կա, պետք է քիչ սուրճ խմել և տաքանալ, օրինակ՝ կակաոյի օգնությամբ։

Սուրճը Նաև «սպանում է» կարևոր վիտամին B-ն, նվազեցնում է կալիումի, ցինկի և երկաթի պարունակությունն օրգանիզմում և բառացիորեն «լվանում» կալցիումը, ինչի արդյունքում ոսկորները փխրուն են դառնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ