Սպորտ 4 տարի առաջ - 14:14 02-12-2021

Սեւանցի ծանրորդուհին հաղթել է Երեւանի ծանրամարտի բաց առաջնությունում

Սևանցի ծանրորդուհի Ալինա Սուքիասյանը հերթական հաղթական արդյունքն է գրանցել՝ առաջին տեղը գրավելով Երեւանում տեղի ունեցած ծանրամարտի բաց առաջնությունում։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը պոկում վարժությունում բարձրացնելով նախ 65, ապա 70 եւ 73-կիլոգրամանոց ծանրաձողը՝ հավասարը չի ունեցել իր քաշային կարգում։ Հրում վարժությունում Ալինան բարձրացրել է 80 եւ 85-կիլոգրամանոց ծանրաձողը։ Այս անգամ նրա համար անհաղթահարելի է մնացել 88 կիլոգրամը, սակայն դա չի խանգարել նրան՝ գրավել առաջին տեղը նաեւ հրում վարժությունում։
Երկամարտի 158 կգ արդյունքով Ալինա Սուքիասյանը դարձել է առաջնության հաղթող։
«Ալինա Սուքիասյանը սովորում է Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդամենը երկու տարի է, ինչ ծանրամարտը դարձրել է իր ամենօրյա զբաղմունքը, եւ գրանցած հաջողություններն էլ այս մարզաձեւում նրա համար բացելու են առավել խոստումնալից ճանապարհներ:
Մեր մարզուհին արդեն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ