Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:35 02-12-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է սահմանների փակումը

Միջազգային ուղևորությունների ընտրովի սահմանափակումները խտրական են և անարդյունավետ համավարակի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք ունենք մեխանիզմներ ուղևորությունների անվտանգությունն ապահովելու համար: Եկեք օգտագործենք այդ գործիքները՝ խուսափելու համար, թույլ տվեք ասել, ճանապարհորդող ապարտեիդից, որն անընդունելի է»,- ասել է Գուտերիշը:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ որոշակի երկիր կամ տարածաշրջան մեկուսացնող սահմանափակումները «ոչ միայն խորապես անարդար են և պատժիչ, այլև անարդյունավետ»:

Նա հավելել է, որ վարակի վտանգը նվազեցնելու և տնտեսական հարաբերությունները պահպանելու միակ միջոցը ուղևորների մշտական ստուգումն ու փորձված գործուն քայլերի ձեռնարկումն է։