Միտք 4 տարի առաջ - 22:22 01-12-2021

Մեր փլուզվող հիմքերը, ձեր թուրքական վարդագույն RIXOS-ը

Երեւանում համարակալվում է քաղաքի սրտում՝ Հանրապետության փողոցում, գտնվող հերթական հուշարձան շենքը: «Ավանդույթի ուժով» այդպես է տրվում Հին Երեւանի քանդման մեկնարկը՝ թե նախկինների եւ թե օրվա իշխանությունների օրոք:

Երկրի երեսից ջնջված Երեւանի կոլորիտն իրենց մեջ ամփոփող շենքերն այլեւս իմաստ չունի թվարկել. բոլորն էլ գիտեն՝ որը երբ եւ ինչու է քանդվել, ով է բնակարան ստացել դրանց տեղում կառուցված «էլիտար» շենքերից, ով ում հետ բիզնես-բաժին ունի եւ ինչի դիմաց է լեզուն ատամների արանքում պահում:

Պարզապես նախկինում «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկող քաղհասարակության ներկայացուցիչներին այլեւս նման «թեթեւ» թեմաները չեն հետաքրքրում, ինչպես օրինակ, Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը ապամոնտաժելիս: Այսօր նրանք պաստառներով չեն պառկում բուլդոզերների առաջ, հայրենասիրական երգեր չեն երգում, էլ չեն ասում՝ «Ով մեզ հետ չէ, նա հայ չէ», քանզի նրանք նրանց հետ են,ում դժվար է հայ կոչել, որովհետեւ Արցախ են հանձնել, Սյունիք են հանձնում, եթե դեմը չառնվի՝ նաեւ Հայաստան:

Օրվա իշխանություններն ու նրանց սատարող քաղհասարակությունն ու գրպանային օլիգարխները խաղաղասիրություն են քարոզում թշնամու հետ, որ 44 օր «Բայրաքթարներով» սպանում էր ազգի սերուցքը կազմող պայծառ տղաներին: Իրենց հայրենիքը հետաքրքիր չէ,ադրբեջանական բենզինը, էժան լոլիկն ու թուրքական տեքստիլն է գայթակղում եւ սեւեռուն միտք դարձած այն երազանքը, որ թերեւս գլխատված Մայր բուհի շենքում կարելի էր 5-աստղանի թուրքական RIXOS ցանցի հյուրանոց «տեղակայել»:

Ի դեպ, մեր ներկա վիճակը հրաշալի արտացոլում է Երևանի փոքր կենտրոնում գտնվող եւ ամեն վայրկյան փլվելու պատրաստ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տունը: Այդ շենքի նման խարխլվել են նաեւ մեր պետականության հիմնասյուները,ու տիտանական ջանքեր եւ հոգատարություն է անհրաժեշտ՝ դրանք ամրակայելու համար:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով