Ներքին 4 տարի առաջ - 14:59 28-11-2021

Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ
Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երևի իրեն հայ համարող բանական մարդ, որ իր հոգում չի զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։
Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։
Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել և չեն պատժվել։
Սակայն այս ցավը երբեք չպիտի անցնի, քանի որ մարդկային կորուստների մեծ մասն անդառնալի է, իսկ տարածքային ու բարոյական կորուստները կարող են վերականգնվել միայն մի դեպքում՝ եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռևանշի։
Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ, չինացի բիզնեսմեն և հրեա փիլիսոփա։
ՈՉ ՈՔ։
Նրա պատճառների հավաքական մեղավորը և կոլեկտիվ պատասխանատուն միայն մենք ենք։ Եթե ցավը դադարեց՝ ապա մենք երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը ու կրկին դառնալ արժանապատիվ ազգ։
Ցավից փախչելը կդառնա ազգային նվաստացումը վերջնականապես ամրագրող և վավերացնող կնիք։ Ցավազրկումը հավասարազոր կլինի հայրենազրկմանը։
Ուստի մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով։
Մեր ցավերը չպետք է ֆանտոմային լինեն:
Նրանց աղբյուրը կորուսյալ հայրենիքի և արժանապատվության ավարտուն չգոյությունը չէ։
Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա։
Պատրաստ ե՞նք այսպիսի ցավի…»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ