Միտք 4 տարի առաջ - 21:58 24-11-2021

Փաշինյանը սկսել է զինվորին բարոյազրկելու արշավ

Ն. Փաշինյանը նոր զբաղմունք է գտել: Հասկանալով, որ չի կարողանում դուրս գալ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց Ադրբեջանից պահանջելու և վերադարձնելու հարցում ոչինչ չանելու մեղադրանքների տակից, նա որոշել է անցնել հակահարձակման, մասնավորապես, մեղադրել նրանց գերի ընկնելու մեջ և այդպես իր վրայից իբր թոթափել նրանց ճակատագրի համար որևէ պատասխանատվություն: Դրա համար է նա ասում, թե դեռ պետք է պարզել՝ ինչ հանգամանքներում են նրանք գերի ընկել:

Բայց հարցը, իրավական կողմից բացի, որի մասին ակնարկել է Փաշինյանը, ունի ավելի խոր` լեզվական մակարդակ: Ուշադրություն դարձնենք, որ Փաշինյանը «գերեվարվել» բառի փոխարեն սկսել է օգտագործել «գերի ընկնել» արտահայտությունը, ինչով ուզում է ասել, որ զինվորներն իրենք են գերի ընկնում, ոչ թե նրանց գերեվարում են: Այսինքն՝ լեզվի մակարդակում ձևակերպումը փոխելով` ազդում է հասարակության ենթագիտակցության վրա և տարածում մի ընկալում, ըստ որի՝ զինվորներն են իրենց կամքով գերի ընկնում: Սրանով Փաշինյանը փոխում է պատասխանատվության կրողին`իշխանությունից և հրամանատարությունից դեպի շարքային ծառայողը:

Նույն հարցն ունի նաև հոգեբանական բաղադրիչ: Զինվորը, ինչպես նաև ցանկացած քաղաքացի, ավելի լավ է կատարում իր պարտականություններն այն դեպքում, երբ թիկունքում ունի իր մասին մտածող, իր իրավունքները պաշտպանող պետություն և իշխանություն: Բայց երբ զինվորի համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ նա ունի փոխհրաձգությունն ընդամենը մեկ-երկու րոպե վարելու զինամթերք, իսկ փամփուշտների և այլ զինամթերքի պատշաճ մատակարարում չի իրականացվում, երբ չկա դիրքը պաշտպանելու և կրակելու հրաման, իսկ եթե ինքը որոշի կրակ բացել, ապա գուցեև կկանգնի դատարանի առջև, ապա նա սկսում է երկմտել` կրակե՞լ, թե՞ գերեվարվել: Այս սրիկա մարտավարությունը` կանգնեցնել մարդուն անդուր, անընդունելի երկընտրանքի առաջ, Ն. Փաշինյանի սիրած հնարքներից է:

Երբ վարչապետը խոսում է խաղաղությունից, նրան դժվար թե դուր գա, երբ հայաստանցի զինվորը կրակ բացի թշնամու վրա: Եվ որպեսզի հայաստանցի զինվորը չկրակի, վարչապետն ամեն կերպ նրան բարոյազրկում է, իմաստազրկում սահման և դիրք պահելը, պատասխանատվության չի ենթարկում բարձրաստիճան զինվորականներին և միջին դասի սպաներին, որոնք թերանում են իրենց ծառայության մեջ:

Այս ամենով հանդերձ, վարչապետը ուզում է համոզել զինվորին, որ նրա հետևում չկա պետություն և հայրենիք, որոնք արժի պաշտպանել: Ցավոք, սա է Ն. Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը, որը, փաստորեն, անպաշտպանունակության մեջ է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով