Արտաքին 4 տարի առաջ - 14:52 19-11-2021

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են Պուտինին չճանաչել նախագահ

ԱՄՆ կոնգրեսականներ Սթիվ Քոենը և Ջո Ուիլսոնը Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել բանաձև Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահ չճանաչելու մասին, եթե նա մասնակցի 2024 թվականի ընտրություններին։ Այս մասին ասվում է նրանց մամուլի հաղորդագրության մեջ։

Նրանց կարծիքով՝ 2020 թվականից Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունները «գործողության մեջ են մտել օրենքների և միջազգային պարտավորությունների խախտմամբ», հետևաբար Պուտինի ցանկացած փորձ՝ մնալու պաշտոնին իր ներկայիս և 2024 թվականի մայիսի 7-ի վերջին ժամկետի ավարտից հետո, պետք է առաջացնի ԱՄՆ կողմից չճանաչման:

«Բանաձևը նշում է ընտրությունների ժամանակ խախտումները, որոնց շնորհիվ Պուտինը գտնվում է իշխանության, և պնդում է այն դիրքորոշումը, որ նրա հետագա պաշտոնավարումն անօրինական է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս նախաձեռնությունը մեկնաբանել են Կրեմլում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք անընդունելի ենք համարում կոնգրեսականների այդպիսի նախաձեռնությունները: Մենք դա համարում ենք միջամտություն մեր գործերին: Եվ մենք համոզված ենք, որ միայն ռուսները կարող են որոշել, թե ով և երբ պետք է լինի Ռուսաստանի Դաշնության նախագահը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ