Միտք 4 տարի առաջ - 22:14 18-11-2021

Հայրենակործանման մեխանիկան, կամ Փաշինյանի նևրոզները

Նիկոլ Փաշինյանը մահապարտ է, որը ստացվում է՝ տվյալ պարագայում հանուն Ալլահի պատրաստ է պայթեցնել Հայաստանը: Ի տարբերություն պրոլետարիատի՝ նա ոչինչ չունի կորցնելու՝ բացի ամոթից, որն վաղուց անվերադարձ հեռացել է իրենից:

Այժմ Փաշինյանը լիուլի վայելում է անգամ այն ամբոխի մաս կազմողներից շատերի ատելությունն ու անեծքները, որոնք նրան ուսերի վրա բերեցին իշխանության, երգեր ձոնեցին, կտավներում վրձնեցին Հիսուսի կերպարում:

Իսկ նա Մեսիա չէր, այլ ընդամենը դժբախտ ու չսիրված երեխա էր, որը տարիք է առել, բայց մնացել է նույն դժգոհ երեխան, որը երազում էր հիվանդանալ, որպեսզի խորթ մայրը շիլա եփեր իր համար: Ու հիմա նա ժողովրդի ու երկրի վզին է փաթաթում իր նևրոզները, քրեակատարողական հիմնարկներում ապրած վախերն ու ստորացումները, Ալիևից եկող «դրական» ազդակները, որոնցից մեծ մասում ինքն ադրբեջանական մերօրյա բանահյուսության զվարճալի հերոս է՝ նեոլդու փաշինյան կարգախոսով:

Նա ոչ միայն մահապարտ է, այլև մահացած՝ որպես ղեկավար, քաղաքական գործիչ, մարդ… Ընկեր չեմ ասում, որովհետև երբեք ընկերներ չի ունեցել: Թիմի մասին խոսելը նույնպես ավելորդ է, իրենց իսկ թիմակցի բերանով ուսապարկ որակված մարդիկ անգիր գիտեն, որ զրո են առանց Նիկոլի, ուստի ինքնակամ ընտրել են նրա կողմից գերությունը, քանի որ զրոն ինչ թվով էլ բազմապատկես, զրո ես ստանալու:

Ինչ վերաբերվում է «ուսապարկերի» կուսակցական «շեֆին»՝ նա թքած ունի շանտաժով ու կոմպրոմատներով իր կողքին պահվող մարդկանց վրա, որոնք ԱԺ-ում և դրանից դուրս թութակի նման կրկնում են իր ցանկացած տեքստերը:

Մի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի խոստովանել, որ քաղաքական գործունեության մեջ երբեք չի վախեցել միայնակ մնալուց, քանի որ իր քաղաքական համախոհը միայն իր ընտանիքն է:

Եվ հանուն իր ընտանիքի բարեկեցության՝ այս մարդը բոլորին քարշ է տալիս իր հորինած ապագան, որտեղ ավեր է, արյուն, հայրենազրկում, պետականության կորուստ, արտագաղթ, գերիներ, մղձավանջ… Ի դեպ, Փաշինյանի խոստմամբ՝ գերիների փոխարեն փոխանակվելիք իր որդին մինչև վերջերս գարեջուր էր վաճառում, ի թիվս այլնի՝ կյանքի չի կոչվել նաև նրա մեկ այլ կրքոտ խոստում, որ պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով