Արտաքին 4 տարի առաջ - 11:12 15-11-2021

Բուլղարիայում կինը շփոթեցրել է ընտրական հանձնաժողովին՝ ուտելով քվեաթերթիկը

Բուլղարիայում ընթացող ընտրությունների ժամանակ կինը կերել է քվեաթերթիկը, հաղորդել է BNT հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Սոֆիայի ընտրատեղամասերից մեկում։ Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Սնեժինա Անգելովան, 74-ամյա կինը օգտվել է մեքենայական քվեարկության սարքից, սակայն կտրոնը ստանալուց հետո մտափոխվել է և ևս մեկ քվեաթերթիկ խնդրել։

Երբ հանձնաժողովը մերժել է նրան, կինը հրաժարվել է վերադարձնել կտրոնը և կերել է այն։

Անգելովայի խոսքով, ընտրական հանձնաժողովում 25 տարվա աշխատանքի ընթացքում «նման հրաշքի» ականատես չի եղել։ Նա հավելել է, որ այժմ պետք է քվեաթերթիկը նշի որպես կերված, իսկ հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ստորագրեն դրա տակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի