Ներքին 4 տարի առաջ - 21:33 13-11-2021

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում այս պահին ադրբեջանցիները տնակ են տեղադրում․ hraparak.am

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում այս պահին ադրբեջանցիները տնակ են տեղադրում։ Մեզ տեղեկացրին, որ սկզբում վագոն-տնակ են դնում, հետո արդեն ժամանակի ընթացքում մաքսակետ կսարքեն։

Ճակատեն բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Արա Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց տեղեկությունը։

«Ինչ-որ բան են փորում, կռունկ էին բերել, աշխատանքներ էր կատարվում, բայց չիմացա, թե ինչ էր»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ դա միակ ճանապարհն է, որը կապում է Կապանին, իսկ թե ոնց են բնակիչները գնալու-գալու, ասաց` չգիտի։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետեր է տեղադրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում