Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:03 05-11-2021

Մոսադը հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության մասին

Մոսադի նախկին բարձրաստիճան պաշտոնյա և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ուզի Արադը խոսել է ռազմական ոլորտում իր երկրի Ադրբեջանի հետ համագործակցության մասին։

Արադի խոսքով, վերջին 24 տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 50 ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի հսկողության ներքո և Թուրքիայի հետ համագործակցությամբ, վերականգնել և ժամանակակից պահանջներին են համապատասխանեցրել Ադրբեջանի ռազմական հրամանատարության կառուցվածքը, գրում է Voenny Obozrevatel telegram-ալիքը։

Իրակաանցվել են զենքի մատակարարումներ, ԱԹՍ-ների արտադրության և սպասարկման օբյեկտների շինարարություններ, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարական կազմի համար գրեթե 150 տարբեր դասընթացներ են կազմակերպվել։ Կողմերը համատեղ, հիմնականում գաղտնի, վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում և Հայաստանի հետ սահմանին։