Արտաքին 4 տարի առաջ - 11:01 02-11-2021

Քվեաթերթիկների վերահաշվարկը չի ազդել երկրորդ փուլի արդյունքների վրա. Վրաստանի ԿԸՀ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեաթերթիկների հաշվարկը բարեհաջող ավարտվել է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Քվեաթերթիկների վերահաշվարկը չի ազդել երկրորդ փուլի նախնական արդյունքների վրա, նշել են ԿԸՀ-ից։ Հաշվիչ հանձնաժողովը նշում է, որ «վերահաշվարկի գործընթացը եղել է թափանցիկ, և դրան կարող էին հետևել բոլոր լիազորված անձինք. և՛ լրատվամիջոցները, և՛ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները»։

Վերահաշվարկի մանրամասն արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի 2-ին, հաղորդել են ԿԸՀ-ից։