Արտաքին 4 տարի առաջ - 18:58 01-11-2021

Մեծ Բրիտանիայում չեն ընդունել Ղրղզստանի նախագահի ինքնաթիռը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի ինքնաթիռը COP26 կլիմայի փոփոխությունների հարցով գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Մերժումները ստացվել են այն պատճառով, որ Տու-154-ի տեխնիկական նորմաները չեն համապատասխանել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ընդունած նորմաներին։

Նախագահին նախապես զգուշացրել են ինքնաթիռի վայրէջքի անհնարինության մասին, հայտնել են Ջապարովի մամուլի ծառայությունից։

Արդյունքում նախագահի աշխատակազմը վարձել է Embraer Lineage 1000 մասնավոր ինքնաթիռ։