Ավելին 4 տարի առաջ - 20:14 27-10-2021

Օրգանիզմում D վիտամինի պակասի մասին են վկայում ոտքերում ծակոցներն ու այրոցը

Վիտամին D-ի պակասը կարող է թուլացնել իմունիտետը։ Բացի այդ, դրա բացակայությունը կապված է տարբեր պատճառներով մահվան բարձր ռիսկի հետ: Այս վիտամինի վտանգավոր ցածր մակարդակի դեպքում վերջույթներում անսովոր զգացողություն է առաջանում, հայտնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Նյութում ասվում է, որ այս հանքանյութի պակասը կարող է ձեռքերում և ոտքերում ծակոցներ առաջացնել: Բժիշկներն այս վիճակը պարեստեզիա են անվանում: Այն նաև դրսևորվում է ոտքերում, ձեռքերում, սրունքներում այրոցի անսովոր զգացողությամբ։ Որոշ դեպքերում մարմնի այս հատվածներում ցավ և զգայունության կորուստ է նկատվում:

Մասնագետները զգուշացնում են, որ վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկորների ձևափոխման և օստեոմալացիայի պատճառով առաջացած ցավի: Վիտամին D-ն, ի թիվս բազմաթիվ այլ գործառույթների, օգնում է օրգանիզմին կլանել ֆոսֆատի և կալցիումի անհրաժեշտ քանակությունը:

Բժիշկները նշում են, որ հաճախ D վիտամինի պակաս են ունենում մուգ մաշկով, երիկամների հիվանդություններով, ավելորդ քաշով, հյուսիսային շրջաններում ապրող մարդիկ: Ռիսկի խմբում են նաև տարեցները և նրանք, ովքեր հազվադեպ են դուրս գալիս փողոց: Վիտամին D-ով հարուստ են ձուն, ձուկը և սունկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ