Ներքին 4 տարի առաջ - 14:06 27-10-2021

Արագածոտնի մարզպետը հրաժարվել է պաշտոնից

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Դավիթ Գևորգյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: