Ներքին 4 տարի առաջ - 12:16 26-10-2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. ո՞վ է նա

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ դարձավ Զարուհի Աղաջանյանը։ Նա վերցրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Սուրեն Էյրամջյանի մանդատը։ Այս մասին ավագանու նիստի բացման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ Էյրամջյանը սեպտեմբերի 14–ին դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Զարուհի Աղաջանյանը Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս է։ Տիրապետում է հայերեն, իսպաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Նշենք, որ այժմ«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է Արմեն Գալջյանը, քարտուղարը՝ Լևոն Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ