Արտաքին 4 տարի առաջ - 18:09 22-10-2021

Բացահայտվել է Samsung Galaxy S22 Ultra-ի դիզայնը

Համացանցում է հայտնվել Samsung Galaxy S22 Ultra սմարթֆոնի հետևի վահանակի պատկերը, հաղորդում է Tom's Guide կայքը:

FrontTron ինսայդերը հրապարակել է Galaxy S22 Ultra-ի հետնամասի լուսանկարը, որն ավելի վաղ հայտնվել էր չինական Weibo սոցցանցում։ Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնի հետևի վահանակը պետք է ապակուց լիներ, օգտատերերը նկատել են, որ լուսանկարում մետաղյա կաղապար է պատկերված։

Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Samsung-ը հրաժարվել է տեսախցիկների զանգվածային բլոկից: Սա կարող է նշանակել, որ յուրաքանչյուր մոդուլ այժմ առանձին-առանձին դուրս կգա պատյանից:

Ենթադրվում է, որ Samsung Galaxy S22 Ultra-ն կստանա 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 12 ՄՊ ուլտրալայն անկյունային տվիչ և երկու 12 ՄՊ տելեֆոտո ոսպնյակ՝ 3x և 10x օպտիկական խոշորացումով։ Բոլոր մոդուլները պետք է պատկերի օպտիկական կայունացման աջակցություն ստանան:

Սպասվում է, որ Samsung-ը Galaxy S22 Ultra-ն կներկայացնի հաջորդ տարվա սկզբին: Galaxy S22 սերիայի մոդելները կվաճառվեն ֆիրմային Exynos 2200 չիպով և AMD RDNA 2 ինտեգրված կամ Snapdragon 898 չիպի բազայի վրա հիմնված GPU-ով՝ կախված շուկայից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում