Արտաքին 5 տարի առաջ - 11:51 20-10-2021

Իսրայելում COVID-19-ի նոր տարբերակ է հայտնաբերվել

Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսի AY.4.2 նոր տարբերակ են հայտնաբերել, որը կարող է ավելի վարակիչ լինել, քան Դելտա շտամը, հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Գիտնականների կարծիքով, նոր մուտացիան կարող է մինչև 15%-ով ավելի վարակիչ լինել կորոնավիրուսի սկզբնական «ուհանյան» տարբերակից:

«11-ամյա հիվանդ տղան, որի օդանավակայանում հանձնած քովիդ-թեստի պատասխանը դրական է եղել, երկիր է ժամանել Մոլդովայից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում են պարզել, թե որքանով է վարակիչ նոր շտամը:

Երեխան այս պահին մեկուսացված է, երկիր վերադառնալուց հետո որևէ մեկի հետ չի շփվել և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ AY.4.2-ի տարածվածության բարձր մակարդակի վերաբերյալ ապացույցներ չկան:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում