Արտաքին 5 տարի առաջ - 21:57 15-10-2021

Ռուսաստանի ԱԳՆ-ին մտահոգում են AUKUS-ի ստեղծման հետևանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի փոխազդեցությունը AUKUS ձևաչափով դժվարություններ կստեղծի զենքի վերահսկման ոլորտում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսական կողմից նշվեց, որ ուսումնասիրվում են AUKUS-ի ձևավորման հնարավոր հետևանքները: Միևնույն ժամանակ, արդեն ակնհայտ է, որ այս ձևաչափով փոխազդեցությունը չի նպաստի միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրների լուծմանը և դժվարություններ կստեղծի զենքի վերահսկման ոլորտում», - ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև հույս ունի, որ AUKUS-ի մասնակիցները խստորեն կպահպանեն իրենց պարտավորությունները միջուկային զենքը չտարածելու ոլորտում:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան սեպտեմբերի 16-ին պայմանավորվել էին անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու մասին: Դաշինքին տրվել էր AUKUS անունը: Դաշինքի առաջին նախաձեռնությունը Ավստրալիային միջուկային սուզանավերի մատակարարման մասին համաձայնագիրն էր:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ AUKUS-ը խաթարում է տարածաշրջանային կայունությունը, քանի որ «մեկի դեմ ընկերանալը վատ է»: Ռուսաստանի առաջնորդն ակնկալում է, որ իրավիճակը չի զարգանա ինչ -որ անկանխատեսելի սցենարով և լրացուցիչ լարվածություն չի առաջացնի տարածաշրջանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ