Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 09:27 14-10-2021

Սահակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու պատճառը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ հայրենիք վերադառնալու պատճառն առաջին հերթին «անդիմադրելի, անսահման կարոտն էր»: Այս մասին ասվում է վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը տված նրա գրավոր հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով, ամեն գիշեր նա երազում հայրենիքի տարբեր վայրերն է տեսել՝ իր տան մուտքը, Պեկինի փողոցը, «Ռուսթավելի, Վերա և 51-րդ դպրոց, Առաջին փորձնական դպրոց, Բորժոմի, Բաթումի, Անակլիա, Գագրա»:

«Երկրորդ, դա ռացիոնալ, երկար մտածված եզրահանգում էր: Երբ նայում եմ ժողովրդագրությանը, աշխարհաքաղաքականությանը, ներքին ինստիտուտների փլուզմանը, կարծում եմ, որ մենք արդեն շարժվում էինք այս գծից այն կողմ գտնվող գոտի, և որ վերադառնալն անհնար կլիներ»,- ասել է Սահակաշվիլին:

Պետության նախկին ղեկավարը նաև նշել է, որ ավելի վաղ փորձել է վերադառնալ Վրաստան, սակայն այդ փորձը նրա համար գրեթե ողբերգական է եղել:

«Ես երկար եմ պատրաստվել: Սա վերադառնալու իմ առաջին փորձը չէ: Ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես ծրագրել էի, ինչ-որ բան այնպես արվեց, որ իմ առաջին փորձը գրեթե ողբերգական ավարտ ունեցավ: Ընդհանուր առմամբ, դա ոչ բիզնես կարգի թռիչք էր, ոչ էլ այն, ինչ այժմ նկարագրվում է լրատվամիջոցներում»,- ասել է Սահակաշվիլին:

Քաղաքական գործիչը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, և այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով: