Արտաքին 5 տարի առաջ - 09:07 12-10-2021

Մեծ Բրիտանիայում սուպերմարկետների դարակները դատարկվել են

Ապրանքների սակավության և մատակարարման դժվարությունների պատճառով Մեծ Բրիտանիայի սուպերմարկետները դատարկվել են: Ընդ որում, երկրի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը չի կարողացել անհրաժեշտ մթերքներ գնել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության (ONS) տվյալներին:

Երկրում ստեղծված ծանր իրավիճակը խուճապի է մատնել բազմաթիվ բնակիչների, որոնք շտապել են գնել խանութներում եղած բոլոր ապրանքները: Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում բրիտանացիների ավելի քան 15%-ը չի կարողացել մթերք գնել՝ դրա բացակայության պատճառով, նշվում է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 9-ին երկրի բազմաթիվ մթերային խանութների դատարկ դարակները պատկերող մի շարք լուսանկարներ են հայտնվել համացանցում: Միևնույն ժամանակ, նկարներում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ մթերքներով, զուգարանի թղթով և խմելու ջրով լիքը լցված սայլակները մոտեցնում դրամարկղին:

Նաև հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչներն արդեն իսկ սնունդ են պատվիրել դեկտեմբերի 25-ի՝ Սուրբծննդյան ընթրիքն ապահովելու համար:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդել էր, որ բրիտանացիները սննդի և վառելիքի պակաս ունեն. բրիտանացիների գրեթե քառորդը չի կարողանում սնունդ գնել, իսկ մոտ 15%-ը դժվարությունների է բախվել վառելիք գնելու հարցում: Բացի այդ, բազմաթիվ բրիտանացիներ հայտնել են, որ անցնում են խնայողության և փոխում են իրենց սովորությունները՝ նվազեցնելով սպառումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար