Արտաքին 5 տարի առաջ - 10:14 11-10-2021

ԱՄԷ-ն տնտեսապես կաջակցի Սիրիային

ԱՄԷ-ն և Սիրիան համաձայնեցրել են տնտեսական համագործակցության ընդլայնման և նոր ոլորտների զարգացման ծրագրերը:

Էմիրությունների էկոնոմիկայի նախարարությունը համաձայնության մասին հայտարարել է հոկտեմբերի 10-ին:

Նախարարությունից հայտնել են, որ երկու երկրների միջև ոչ նավթային առևտրի ծավալը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է մեկ միլիարդ դիրհամ (272 միլիոն դոլար):

Նաև նշվում է, որ ԱՄԷ-ն «Սիրիայի ամենահայտնի համաշխարհային առևտրային գործընկերն է»:

Հայտարարությունը հնչել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ բին Թուկ ալ-Մարիի իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

ԱՄԷ-ն 2018թ.-ի վերջին վերաբացել է իր առաքելությունը Դամասկոսում, որը փակվել էր Սիրիայում հակամարտության պատճառով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ