Արտաքին 5 տարի առաջ - 13:51 09-10-2021

Բաթումում շենքի փլուզումից զոհերի թիվը հասել է հինգի

Բաթումում շենքի փլատակներից հանվել է հինգերորդ զոհի մարմինը: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Լրագրողների վարկածով՝ ողբերգության հինգերորդ զոհը երեխա է:

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շենքի ինը բնակիչ: Չորսը ողջ են մնացել և տեղափոխվել հիվանդանոցներ: Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները: Տեղում աշխատում են մինչև երեք հարյուր մարդ և տեխնիկա:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի առողջարանային քաղաքում փլուզվել էր բնակելի հինգհարկանի շենքի մի մասը: Ըստ տարբեր վարկածների՝ փլատակների տակ եղել է 10-15 մարդ:

Ոստիկանությունը ենթադրում է, որ շենքի փլուզման պատճառ կարող էին լինել առաջին հարկում կատարված վերանորոգման աշխատանքները: Հավանաբար խախտվել են շինարարական նորմերը կամ վերանորոգման տեխնոլոգիան:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը