Արտաքին 5 տարի առաջ - 18:34 08-10-2021

Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է բոլոր անցակետերը

Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալասը, փոխանցում է ermenihaber-ը։

Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականը գրում է, որ Թուրքիայի այս գործողություններն այլ բան չեն, քան պատասխան Բաքվի և Անկարայի դեմ Իրանի կոշտ ու սադրիչ հայտարարությունների։

Ալասը հայտնել է, որ սկզբում թուրքական բեռնատարների արգելքն Իրանն էր սահմանել, Անկարան էլ ի պատասխան է նման որոշում կայացրել։

Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության պատճառով ամբողջովին դադարել է Իրանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ