Արտաքին 5 տարի առաջ - 14:47 06-10-2021

Սաակաշվիլիի նախկին կինը չի իմացել նոր ընտանիք ստեղծելու նրա ծրագրերի մասին

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը մեկնաբանել է Միխեիլ Սաակաշվիլիի տեսաուղերձը, որում նա խոսել է ուկրաինացի քաղաքական գործիչ Լիզա Յասկոյի հետ նոր ընտանիք ստեղծելու մասին: Ռուլոֆսի խոսքով՝ անձնական կյանքի վերաբերյալ հարցերով են իրեն դիմում շփոթված ընկերներն ու կողմնակիցները:.

«Չեմ թաքցնի, տեսանյութի բովանդակությունը, որ տեղադրվել էր ուրբաթ երեկոյան, ինձ համար անսպասելի էր, իսկ ձևը՝ բոլորովին անընդունելի»,- գրել է նա սոցիալական ցանցում:

Սանդրա Ռուլոֆսը միաժամանակ հավելել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին համարում է քաղբանտարկյալ և պահանջում է ազատ արձակել նրան:

«Չնայած անձնական էմոցիաներիս, ես պահպանում եմ հանգստություն և հավատում եմ, որ մենք այս ճակատամարտից հաղթած դուրս կգանք»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին