Արտաքին 4 տարի առաջ - 14:22 23-10-2021

Իտալիայում հայտնել են օդային տաքսի ստեղծելու ծրագրերի մասին

Il Messaggero պարբերականը հաղորդում է, որ Հռոմի Fiumicino օդանավակայանը Volocopter ընկերության հետ համատեղ պատրաստվում է 2024թ.-ին ուղևորներին էլեկտրական ուղղաթիռով քաղաքի կենտրոն տեղափոխելու ծառայություն ներդնել:

Volocopter-ը նախագծել է էկոլոգիապես մաքուր և անձայն VoloCity ուղղաթիռը, որը հիշեցնում է «Սայրի եզրով վազողը» և «Հինգերորդ տարրը» ֆիլմերի թռչող սարքերը: Նման սարքով երթևեկելը կարժենա 140 եվրո՝ ընդամենը երկու անգամ ավելի թանկ, քան տաքսիով նմանատիպ երթուղին:

Նշվում է, որ թռիչքը կտևի ընդամենը 10 րոպե։ Այժմ այս նախագիծն անցնում է հաստատման և իշխանություններից թույլտվություններ ստանալու բյուրոկրատական փուլերով։ 2024թ.-ին Հռոմում նման վեց օդային տաքսի կհայտնվի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին