Ներքին 5 տարի առաջ - 20:14 03-10-2021

ՀՀ վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Լիտվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, պաշտոնական այցով (հոկտեմբերի 3-4, Վիլնյուս և Կաունաս քաղաքներ) ժամանեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վիլնյուսի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ ՀՀ վարչապետին ողջունել են Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Նեիլաս Տանկևիչիուսը, Լիտվայում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը։

Հոկտեմբերի 3-ի երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական այցի շրջանակում Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։

Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։

Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև՝ կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։

Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ