Ներքին 5 տարի առաջ - 15:06 02-10-2021

Ցմահ դատապարտյալներից 3 հոգի հացադուլ են հայտարարել

Ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից, Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:

«Վերոնշյալ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ:

Արամ Պետրոսյանին այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները»,- հայտնել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ