Ներքին 5 տարի առաջ - 22:58 29-09-2021

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա 17 համերգ

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին, որն անցկացվելու է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը, տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Մարկ Բուշկովը։ Կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի և Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործությունները:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ փառատոնի բացմամբ կտրվի նվագախմբի 16-րդ համերգաշրջանի մեկնարկը:

«Արտիստները, ծրագրերը, ասելիքը, որոնցով ներկայանում է փառատոնը, համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: «Արմենիան» ցույց է տալիս կոլեկտիվների և տարբեր թիմերի համագործակցությունը»,-նշեց Սմբատյանն ու հավելեց, որ հրավիրել են այնպիսի բարձրակարգ մենակատարների, ինչպիսիք են Գիլ Շահամը, Միխայիլ Պլետնյովը և այլք:

Սմբատյանն անդրադարձավ Բուշկովին՝ նշելով, որ վերջինս փայլուն ջութակահար է, որի հետ սիրով են առաջին անգամ Հայաստանում կատարելու Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը:

Բուշկովն արդեն իսկ համագործակցել է Սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, որին հրաշալի դիրիժոր է համարում: Միասին հանդես են եկել Հայաստանում, Սանկտ Պետերբուգում, Մոսկվայում:

Խոսելով համերգի ծրագրի մասին՝ ջութակահարն ասաց, որ Պրոկոֆևի երաժշտությունն աստվածային է: Ե՛վ ինքը, և՛ Սմբատյանը սիրում են այն: Ջութակահարը քաջածանոթ է նաև հայ երաժշտությանը: «Ես հաճախ եմ Սերգեյ Սմբատյանին ասում, որ կարող ենք նաև Խաչատրյան ներկայացնել: Վերջերս ծանոթացել եմ նաև Բաբաջանյանի գործերին, որոնք հրաշալի են, գեղեցիկ, ռոմանտիկ»,-ընդգծեց երաժիշտը:

Անդրադառնալով «Արմենիա» փառատոնի դերին՝ Բուշկովը շեշտեց, որ այն կարող է նպաստել դասական երաժշտության զարգացմանը, քանի որ մեկ հարկի տակ է համախմբում բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողների:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»