Արտաքին 5 տարի առաջ - 22:07 25-09-2021

ՄԱԿ-ը ահազանգել է Բելառուսում քաղբանտարկյալների բռնաբարության և սպանությունների դեպքերի մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խոսել է Բելառուսում քաղբանտարկյալների խոշտանգումների, բռնաբարությունների և սպանությունների մասին: Այս մասին ասված է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացված նրա զեկույցում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Փաստաթուղթը պարունակում է տվյալներ Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ սկսած 2020 թվականի մայիսից:

Բաչելետի խոսքով՝ Բելառուսի կառավարությունը հրաժարվել է օգնել ՄԱԿ-ի փորձագետներին հետաքննության հարցում, որի արդյունքները նա բնութագրել է որպես «հուսահատեցնող»:

«Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական հիմնարար ազատությունների ավելի ու ավելի խիստ սահմանափակումներով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները ներկայացնող կազմակերպությունների վրա ոստիկանական հարձակումների և իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների և հետապնդումների համար», - ասել է Բաչելետը:

Զեկույցում նշվում է, որ ներկայումս Բելառուսում կա ավելի քան 650 քաղբանտարկյալ: Անցյալ տարի, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ձերբակալվել է մոտ 500 լրագրող, որոնցից առնվազն 68-ը վատ վերաբերմունքի են ենթարկվել:

Միշել Բաչելետը նաև մտահոգություն է հայտնել վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց ենթարկվել են ձերբակալված բելառուսները, այդ թվում՝ անչափահասները: Ինչպես ասված է զեկույցում, առնվազն չորս ցուցարար է մահացել ոստիկանների ձերբակալության ժամանակ։

ՄԱԿ-ը նաև հաղորդում է ստացել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սեռական բռնության մասին, առաջին հերթին, բայց ոչ բացառապես, կանանց և աղջիկների նկատմամբ: Ըստ Բաչելետի՝ խոսքը սեռական բռնության, սեռական բռնության սպառնալիքների, հոգեբանական բռնության և սեռական ոտնձգությունների մասին է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նկատմամբ:

Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո հազարավոր մարդիկ փախել են հարևան երկրներ՝ ապաստան փնտրելով:Մ

ԱԿ-ում Բելառուսի դեսպան Յուրի Ամբրազևիչը, մեկնաբանելով զեկույցը, ասել է, որ փորձագետներն անտեսել են դրանում Բելառուսի կառավարության դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսում յոթ ակտիվիստներ ազատազրկման էին դատապարտվել: Ցույցերին մասնակցելու համար ակտիվիստները չորսից յոթ տարվա ազատազրկման են արժանացել: Իրավապաշտպանները մատնանշում են քաղաքական հետապնդումները:

Նաեւ հաղորդվել է, որ բողոքի ցույցերին մասնակցած թմբկահարը Բելառուսում բանտարկվել է վեց տարով: Բելառուս իրավապաշտպանները քաղբանտարկյալ են ճանաչել սիրողական թմբկահար 30-ամյա Ալեքսեյ Սանչուկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ