Արտաքին 5 տարի առաջ - 11:00 24-09-2021

Էլբրուսի գագաթին է մնացել 23 հոգուց բաղկացած խումբը, նրանցից երեքը զոհվել են

Էլբրուս բարձրանալիս երեք մարդ է զոհվել, ողջ է հայտնաբերվել ութ զբոսաշրջիկ: Ընդհանուր առմամբ, գագաթը բարձրացած խումբը բաղկացած է եղել 23 հոգուց: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Խմբում ընդգրկված էին Սանկտ Պետերբուրգի հինգ բնակիչներ, երկուական զբոսաշրջիկ Մոսկվայից, Եկատերինբուրգից և Նովոռոսիյսկից, մեկական՝ Տյումենից, Պյատիգորսկից, Կարդոնիկսկայա ստանիցայից, Պերմից և Տոլյատիից:

Հայտնի է, որ գագաթ բարձրանալիս ալպինիստների խումբը հայտնվել է ուժեղ ձնաբքի մեջ և օգնություն է խնդրել փրկարարներից: Այդ պահին նրանք գտնվել են 5400 մետր բարձրության վրա:

Արտակարգ ծառայությունը պարզաբանել է, որ Էլբրուս բարձրացող մոլորված խումբը գրանցված է եղել:

Էլբրուսն ավելի քան 5.6 հազար մետր բարձրություն ունի, որոնողական աշխատանքներն իրականացվում են մինչև 5 հազար մետր բարձրության վրա: Որոնողական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 20 փրկարար՝ 7 միավոր տեխնիկայի օգնությամբ: Սակայն նրանց գործողություններին խոչընդոտում են ուժեղ ձնաբուքը, մինչև 40 մ/վրկ ուժգնությամբ քամու պոռթկումները և ցածր ջերմաստիճանը՝ մինչև մինուս 20 աստիճան, նշում է ՌԴ ԱԻՆ-ը: Որոնման տարածքում տեսանելիությունը սահմանափակվում է 1 մետրով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում