Արտաքին 5 տարի առաջ - 21:21 21-09-2021

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ հաստատել է իր վեց երեխաների մասին լուրերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ իսկապես վեց երեխա ունի: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԶԼՄ -ներում բազմիցս քննարկվում էր վարչապետի ամուսնական կարգավիճակը: Ոչ ոք մինչ այժմ չէր հրապարակել Ջոնսոնի երեխաների ճշգրիտ թիվը: Միեւնույն ժամանակ, վարչապետն ինքը հրաժարվել էր լրագրողների հետ քննարկել իր անձնական կյանքը:

Այնուամենայնիվ, այս անգամ Ջոնսոնը ավելի անկեղծ էր, թեև լակոնիկ: «Այո»,- պատասխանել է Մեծ Բրիտանիայի վարչապետը մամուլի հարցմանը՝ հաստատելու, որ նա իսկապես վեց երեխա ունի:

2020 թվականի ապրիլի վերջին Ջոնսոնը և նրա հարսնացու Քերի Սայմոնդսը որդի են ունեցել՝ Ուիլֆրեդ անունով: Բացի այդ, Միացյալ Թագավորության վարչապետն ունի չորս մեծահասակ երեխաներ Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից և անօրինական դուստր՝ Հելսի Մաքինթայրից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ