Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 17:43 21-09-2021

Մեծ Բրիտանիան Սկրիպալների թունավորման գործով մեղադրել է ՌԴ երրորդ քաղաքացու

Մեծ Բրիտանիայի հետաքննությունը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի երրորդ քաղաքացու դեմ՝ Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորմանը մասնակից լինելու համար:

Սքոթլանդ Յարդի տեղեկություններով, նա Գլխավոր հետախուզական վարչության (Գլխավոր շտաբի գլխավոր վարչություն, ռազմական հետախուզություն) ենթադրյալ աշխատակից Դենիս Սերգեևն է, ով փաստաթղթեր է օգտագործել Սերգեյ Ֆեդոտով անունով:

Ինչպես հաղորդել են բրիտանական ոստիկանության ներկայացուցիչները, նա Սկրիպալների թունավորման մեջ նախկինում մեղադրված Անատոլի Չեպիգայի և Ալեքսանդր Միշկինի (Ռուսլան Բոշիրով և Ալեքսանդր Պետրով) հետ միասին անմիջականորեն մասնակցել է 2018 թվականին Սոլսբերիի գործողությանը:

Դրա հետևանքով Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սկրիպալը և նրա դուստրը հոսպիտալացվել են «Նովիչոկ» մարտական ​​թույնով ծանր թունավորմամբ, սակայն ողջ են մնացել: Մահացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որը հավանաբար պատահաբար թունավորվել է «Նովիչոկ»-ով՝ Սկրիպալների թունավորումից մի քանի ամիս անց: