Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:43 19-09-2021

Փարիզը զգուշացրել է ՆԱՏՕ-ի փոփոխության մասին՝ Ֆրանսիայի նկատմամբ Ավստրալիայի «դավաճանությունից» հետո

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարությամբ է հանդես եկել France 2 հեռուստաալիքի եթերում, որում կեղծ է անվանել լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ը Ֆրանսիայի հետ քննարկել է AUKUS դաշինքի ստեղծումը և սուզանավերի գործարքը՝ նախքան դրա խզման մասին Ավստրալիայի իշխանությունների հայտարարությունը:

Խոսքը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև պաշտպանական և անվտանգության ոլորտում նոր AUKUS գործընկերության ստեղծման մասին է: Դրանից հետո Ավստրալիան խզել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ կնքած Barracuda դասի 12 գրոհային սուզանավերի արտադրության վերաբերյալ 56 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը: Այնուհետև ԱՄՆ-ում և Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպանները հետ կանչվեցին Փարիզ՝ խորհրդակցությունների համար, իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կատարվածն անվանեց «կեղծավորություն, արհամարհանք և սուտ»:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են