Արտաքին 5 տարի առաջ - 15:47 15-09-2021

Samsung-ը ծաղրել է iPhone 13-ի շնորհանդեսը

Apple-ի շնորհանդեսից հետո Samsung-ը մի քանի գրառումներ է տեղադրել սոցիալական ցանցերում, որոնցում ծաղրել է Apple-ի «նորարարությունները»: Այս մասին հաղորդում է Appleinsider պորտալը:

Apple ընկերությունը հայտարարել է, որ iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max սմարթֆոններն առաջին անգամ իրենց պատմության մեջ ունեցել են ProMotion էկրանների թարմացման 120 հերց հաճախականություն:

Samsung-ն իր հերթին նշել է, որ իր սմարթֆոնները արդեն մի քանի տարի է՝ ունեն նմանատիպ էկրաններ: Samsung-ի սմարթֆոններում էկրանի թարմացման 120 հերց հաճախականությունը հայտնվել է դեռ 2020 թվականին՝ Galaxy S20 շարքի թողարկմամբ:

«Ինչ-որ մեկի մոտ և՞ս առաջացել է դեժավյուի զգացում, թե՞ միայն մենք ենք դա զգում»,- կատակել է հարավկորեական ընկերությունը:

Բացի դրանից, Samsung-ը նաև չի մոռացել նշել, որ չնայած համաշխարհային թրենդին, Apple-ը մինչև հիմա չունի ծալովի սմարթֆոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ