Մամուլ 5 տարի առաջ - 07:36 15-09-2021

Արտոնյալ համարանիշներ էլ չեն լինի. Հրապարակ

Նոր ձեւավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլեւս նման «անձեռնմխելի» պեհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթեւեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։ Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին եւ չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները։ Աշխատակազմից ասացին, որ միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվելու ԱԺ պետհամարանիշ՝ HH 01 սերիայով։ Նրանց նաեւ ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում։

Ի դեպ, այս պահին դեռեւս կան HH 11-ով սկսվող համարներով շրջող նախկին ու ներկա պատգամավորներ, որոնք այդ համարները նախորդ ԱԺ-ից էին ստացել ու դեռ չեն հանձնել։ Աշխատակազմից ասացին՝ իրենք այդ համարանիշները հետ են պահանջում, մեծ մասն արդեն վերադարձրել են, մի քանի հոգի են մնացել, նրանք էլ շուտով կվերադարձնեն։ Որից հետո այդ համարանիշները կդրվեն ազատ վաճառքի։ Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանի մեքենայի համարանիշը HH 11 սերիայից է: Նա իր նոր սպիտակ Toyota Land Cruiser 300 ամենագնացի վրա 301 HH 11 պետհամարանիշ է փակցրել, որը ոչ թե ԱԺ հաշվեկշռում է գրանցված, այլ իրենց պատկանող ՍՊԸ-ի վրա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ