Մամուլ 5 տարի առաջ - 07:47 14-09-2021

Ինչի՞ն է նախապատրաստվում ԼՀԿ-ն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն ինտենսիվորեն զբաղված է կուսակցության կառուցվածքային թարմացմամբ, հանրապետության ողջ տարածքում նոր մարմինների ձևավորմամբ, եղած կառույցների ու, ընդհանրապես, կուսակցության «գույքագրմամբ»: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ավանդաբար համարվել են պակաս քաղաքական, ու, որպես կանոն, միշտ էլ քիչ կուսակցություններ են մասնակցել ու մասնակցում դրանց, որոնք հիմնականում դիրքավորվում են՝ նախապատրաստվելով համապետական ընտրություններին:

Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ԼՀԿ-ն ու մասնավորաբար կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեն, ի՞նչ զարգացումներ են սպասում, եթե հաշվի առնենք, որ մի կողմից՝ չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, իսկ մյուս կողմից՝ ԱԺ ընտրություններից ընդամենը 2,5 ամիս անց զբաղված են շատ ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ