Ներքին 4 տարի առաջ - 15:27 13-09-2021

Ինչու՞ են Հայաստանում բացակայում միջազգային ճանաչում ունեցող կոնֆլիկտաբաններ

Հայաստանում կոնֆլիկտաբանության զարգացման անհրաժեշտությունը հատկապես վերջին ժամանակահատվածում առավել քան ակնհայտ դարձավ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ունեցող երկրում՝ Հայաստանում, գրեթե բացակայում են այնպիսի կոնֆլիկտաբաններ, որոնք կկարողանան հակամարտությունը հավուր պատշաճի ներկայացնել միջազգային հարթակներում և հանրությանը:

Ստեղծված իրավիճակի պատճառների մասին զրուցել ենք Միչիգանի համալսարանի (University of Michigan-Dearborn) հայագիտության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Արա Սանջյանի հետ:

Նա նշեց, որ Հայաստանում կոնֆլիկտաբանության թույլ զարգացվածությունն, ընդհանուր առմամբ, նման է բոլոր մյուս միջգիտակարգային մասնագիտությունների թուլության խնդրին:

«Խնդիրն այն է, որ հումանիտար ու սոցիալական տարբեր գիտակարգեր, ի սկզբանե, դասավանդվում են հնացած ոճով և մեթոդներով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երկրորդ կարևոր պատճառը գաղափարախոսության ճնշումն է, ըստ որի՝ չպետք է ասել իրականությունը, եթե այն հակասում կամ «վնասում» է գիտականությանը:

«Այդ պատճառով մեր մոտեցումը շատ զգացական է, և եթե որևէ մեկի ասածը հաճելի չէ, ուրեմն այդ մեկը պետք է անպայման ինչ- որ արտաքին ուժի «պրոյեկտ» լինի»,-փաստեց Արա Սանջյանը:

Նա շեշտեց նաև այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները, փոխանակ ունկնդրի կամ հեռուստադիտողի հետաքրքրությունը բավարարելուն, համարյա ամբողջությամբ քարոզով են զբաղված,:

«Այս ամենի հետևանքները քննարկելու համար նախատեսված լուրջ հարթակները քիչ են»,-փաստեց Արա Սանջյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի