Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:21 12-09-2021

Թալիբները հայտարարել են աֆղան ուսանողուհիների համար նոր կանոնների մասին

«Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ Աֆղանստանի համալսարանները բաժանվելու են ըստ սեռի, իսկ ուսանողուհիները պարտավորվելու են իսլամական հագուստ հագնել: Այս մասին հայտնում է AP-ն:

Աֆղանստանի կրթության նոր նախարար Աբդուլ Բակի Հաքանին ընդգծել է, որ աղջիկներին հարկադրել են հիջաբ կրել, սակայն չի մանրամասնել, թե արդյոք ուսանողուհիները պետք է ծածկեն իրենց դեմքերը:

Նա նշել է, որ թալիբները «թույլ չեն տա տղաներին ու աղջիկներին միասին սովորել»: Բացի համալսարաններից՝ առանձին դասարաններ են հայտնվելու Աֆղանստանի դպրոցներում:

Հրատարակությունը նշում է, որ վերանայվելու են նաև դասավանդվող առարկաները: Հաքանիի խոսքով՝ թալիբները ցանկանում են ստեղծել «խելամիտ իսլամական կրթական ծրագիր, որը կհամապատասխանի ազգային և պատմական արժեքներին»: